«Ռոսիա» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդմանը հնչել է հումորիստ Եվգենի Պետրոսյանի եւ նրա կնոջ` Ելենա Ստեպանենկոյի անկեղծ խոստովանությունը:
Եվգենի Պետրոսյանը, Ելենա Ստեպանենկոն, Մաքսիմ Գալկինը հանդիպել են ստուդիայում` քննարկելու ժամանակակից հումորի խնդիրները: Եւ հանկարծ հաղորդավար Միխայիլ Զելենսկին Եվգենիին եւ Ելենային հարցրել է նրանց ամուսնալուծության լուրերի մասին:
«Եթե մարդիկ հաջողակ են, լրագրողները փորձում են ցավ պատճառել նրանց: Իսկ մենք ապրել եւ ապրում ենք միասին, եւ ամեն ինչ հրաշալի է»,- հավաստիացրել է Ստեպանենկոն:
«Լուսանկարիչները նկարել էին «Ծուռ հայելու» խմբագիր Կատյային, նրան Տանյա անվանել, եւ գրել են, թե ես գնում եմ նրա մոտ»,- իր հերթին նշել է Պետրոսյանն ու հավելել. «Իսկ Կատյան այդ ժամանակ ամուսնանում էր, եւ խնդիրներ ունեցավ փեսացուի հետ»:





























