Ճապոնական վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շրջանում ռադիացիայի նոր արտահոսք է եղել: Ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիան գերազանցել է նորման տասնյակ հազարավոր անգամներ, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
TEPCO էներգետիկ ընկերության ինժեներները պարզել են, որ ռադիոակտիվ ջրի արտահոսքը տեղի է ունեցել խողովակաշարի միջոցով: Ջրում ռադիոակտիվ ցեսիում-134-ի մակարդակը գերազանցել է նորման 620 հազար անգամ:
Օպերատոր ընկերությունը առաջին անգամ հրապարակել է տեսագրությունը, որն արվել է ռոբոտ-տեսախցիկի միջոցով երրորդ էներգաբլոկի շրջակայքում:




























