Երբ առաջին անգամ հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին, մենք գիտեինք, թե ինչ համար են սահմանվել խիստ սահմանափակումները: Այդ ժամանակ կարանտին էր հայտարարված: Այս մասին հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նույն խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով, թե ինչու է ԱԴ ռեժիմը դարձյալ երկարաձգվում:

Ի պատասխան՝ փոխվարչապետը հայտարարեց, որ արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել այնքան ժամանակ, մինչեւ սպառնալիքը, որի պատճառով ԱԴ ռեժիմ է հայտարարվել, չվերացվի: «Իսկ սպառնալիքը դեռեւս չի վերացվել, եւ ինֆեկցիան շարունակում է տարածվել ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասաց Ավինյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ անվտանգության կանոններին հետեւելու համար իշխանությունները այլ մեխանիզմներ չունեն, բացի արտակարգ դրության ռեժիմը: «Եթե մենք չեղարկենք արտակարգ դրության ռեժիմը, ապա անհնար կլինի պահպանել այսօրվա դրությամբ գոյություն ունեցող գրեթե բոլոր սահմանափակումները»,- նշեց պարետը: