Ryanair բյուջետային ուղեւորափոխադրումների ընկերության Կրակով-Դուբլին թռիչքն արտակարգ վայրէջք է կատարել Լոնդոնում՝ ինքնաթիռում ռումբի մասին հաղորդման պատճառով, հայտնում է BBC-ն:
Օդանավը վերաուղղվել էր Լոնդոնի Ստանստեդ օդանավակայան, երբ դրա զուգարանում գրություն էր հայտնաբերվել՝ օդանավում պայթուցիկի մասին հաղորդմամբ։
Լոնդոնում վայրէջք կատարելիս օդանավը ուղեկցում էին բրիտանական օդուժի երկու «Թայֆուն» կործանիչները։ Վայրէջքից հետո օդանավը տարվել էր մեկուսացված կայանատեղի, ուղեւորները ապահով դուրս են բերվել։
Ryanair-ի մամուլի խոսնակը հայտնել է, որ օդանավը եւ ուղեւորները ստուգվում են Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից, որը կորոշի, թե երբ նրանք կարող են Դուբլին մեկնել պահեստային ինքնաթիռով:
Ինքնաթիռը մնում է Ստանստեդում մեկուսացված տարածքում, հետաքննությունը շարունակվում է:





























