Ավստրալիայում շնաձկան հարձակմանը ենթարկված կինը հայտարարել է․ «Ես դեռեւս սիրում եմ շնաձկներին»։

29-ամյա ռեժիսորը լողալիս է եղել Քվինսլենդի լողափին, երբ նրա վրա հարձակվել է շնաձկուկը:

Չնայած դրան, կինը, ով աշխատում է շնաձկների մասին վավերագրական ֆիլմի վրա, դեռւես վճռականորեն փորձում է հերքել օվկիանոսի գիշատիչների վերաբերյալ կարծիքները:

«Ես, միեւնույն է, սիրում եմ շնաձկներին»,- բղավել է նա լրագրողներին, երբ նրան տանում էին պատգարակով․ «Շնաձկները հրաշալի են»:

Չնայած այն բանին, որ կինը վիրավորվել է եւ նրա համար ցավոտ է եղել, երբ բժիշկները ժամանել են, նա ժպտացել է եւ երջանիկ է եղել, պատմել է Քվինսլենդի շտապօգնության աշխատակից Թերի Քամինգը: