Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կարծիքով, մտածողության փոփոխության համար, ամենաքիչը 15-20 տարի է հարկավոր, գրում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:
Այս մասին Վրաստանի նախագահը հայտարարել է «Մերկուրի 2011» բիզնես-մրցանակաբաշխության ժամանակ ունեցած իր ելույթում:
«Մեր նոր ղեկավարությունը 7 տարուց պակաս ժամանակ է, ինչ իշխանության է, ինչը պատմական տեսանկյունից, ոչինչ է: Իսկ մտածողութունը բոլոր մակարդակներով փոփոխելու համար, ամենաքիչը հարկավոր է 15-20 տարի»,-ընդգծել է նախագահը, ավելացնելով, որ դա իր սեփական կարծիքն է, եւ հենց այդքան ժամանակ է հարկավոր փոփոխությունների ճանապարհին կանգնելու համար:




























