Ռուսաստանի կապի եւ զանգվածային հեռահաղորդակցության նախարար Իգոր Շյոգոլեւը հետ է կանչել իր թեկնածությունը ռուսական Առաջին ալիքի տնօրենների խորհրդից, նրա տեղը զբաղեցնելու է Russia Today ալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Այժմ տնօրենների խորհրդում ընդգրկված են ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, նրա տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, Մոսֆիլմի տնօրեն Կարեն Շահնազարովը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, եւ այլոք, իսկ խորհրդի նախագահը քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է:




























