Բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի եւ ՃՈ ծառայողները հուլիսի 17-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, ստուգել են 25-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով։

33-ամյա ուղեւորը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առանց համապատասխան թույլտվության, Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է մեկ կանգուն ծառ:

Վարորդն ու ուղեւորը հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: