Գվինեյան ծոցում ծովահենները պատանդ են վերցրել Curacao Trader լցանավի ռուս-ուկրաինական անձնակազմի 19 անդամներից 13-ին, հայտնում է Maritime Bulletin առցանց պորտալը՝ վկայակոչելով Alison Management Corp ընկերության հայտարարությունը, որին է պատկանում լցանավը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ լցանավը նախօրեին տեղական ժամանակով առավոտյան 11:00-ին հարձակման է ենթարկվել Բենինի ափից մոտ 210 ծովային մղոն հեռավորությամբ:

Ընկերությունը հավելել է, որ նավը հիմա լողարկում է սահմանափակ հնարավորություններով, որին արդեն օգնության է ուղարկվել այլ նավ:

Լցանավը գրավելու մասին հայտնի է դարձել նախօրեին: Dryad Global կայքի տեղեկություններով՝ նավն ուղեւորվում էր Տոգո, երբ զինված 8 մարդ մոտեցել են եւ նավ բարձրացել:

Աբուջում ռուսական դիվանագիտական առաքելության հյուպատոսական բաժնից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ստուգում են նավը գրավելու մասին տեղեկությունները: Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են, որ պատանդների թվում 4-ը ուկրաինացիներ են: