ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում մի քանի անգամ կորոնավիրուսի թեսթ է հանձնում: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինենին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը Ամերիկայում ամենաթեսթավորվող մարդն է: Նա թեսթեր է հանձնում ավելի հաճախ, քան որեւէ մեկը՝ օրական մի քանի անգամ»,- ասել է նա:

Ավելի ուշ նրան խնդրել են հստակեցնել, թե օրական քանի անգամ է նախագահը թեսթ հանձնում: «Նրան հաճախ են թեսթավորում, ես չեմ կարող ասել, թե կոնկրետ քանի անգամ, սակայն երբեմն դա տեղի է ունենում օրական մեկ անգամից ավելի»,- պարզաբանել է Մակինենին: