Նոր Զելանդիայում գրեթե երեք ամիս մարդուց մարդ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունը նշում է, որ հինգշաբթի կրկին COVID-19-ով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:

«Արդեն 83 օր է անցել այն պահից, երբ տեղի ունեցավ առաջին վարակումը COVID-19-ով անհայտ աղբյուրից: Այսօր առողջացել է հինգ մարդ, ինչը խոսում է այն մասին, որ Նոր Զելանդիայում այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը 22»,- նշել են երկրի առողջապահության նախարարությունում:

Վերջին տվյալների համաձայն՝ Նոր Զելանդիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1․205-ի: