Մայիսի 6-12-ին Nissan ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Մուրան» ընկերությունը մի քանի միջոցառումներ է կազմակերպել՝ ներկայացնելու Nissan-ի նոր Micra մոդելը։

Micra-ն մայիսի 6-ին ներկայացվել է Հայ-սլավոնական համալսարանում, իսկ մայիսի 12-ին Օղակաձեւ զբոսայգում։

Նշենք, որ Հայաստան ներկրված Nissan Micra-ները հնդկական արտադրության են։

Ընկերությունում կարծում են, որ Micra-ն իր տեսքի եւ ոճի, ինչպես նաեւ գնի պատճառով սպառում կգտնի հատկապես երիտասարդների ու ուսանողների շրջանում: