Քիչ առաջ խոսեցի Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի հետ. Կիեւում հանգիստ է, մերոնք իրավիճակը պահում են լուրջ վերահսկողության տակ։ Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբկցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի իշխանությունները շատ արագ եւ էֆեկտիվ արձագանքում են իրավիճակին։ Դեսպանությունն ամեն վարկյան կապի մեջ է հայկական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Կրկնեմ` իրավիճակը հանգիստ է։

Իմիջիայլոց ,սա նաեւ հետեւանք է ,որ Ուկրաինայում գործող հայկական կազմակերպությունները շատ էֆեկտիվ են եւ համակարգված։

Ի դեպ,Ուկրաինական իրավապահները, կարծես թե, բացահայտել են հակահայկական սադրանքներ կատարողներին։ Առայժմ այսքանը։

Նաեւ մշտական կապի մեջ եմ մերոնց հետ Մոսկվայում: Այնտեղ իրավիճակն ավելի բարդ է ,բայց մերոնք այնտեղ էլ շատ լուրջ աշխատում են ,որ իրավիճակը չընթանա ադրբեջանցիների նախագծած սցենարով։

Առայժմ այսքանը»: