Վիետնամում երկրի ներսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ավելի քան երեք ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Նգուեն Թհան Լոնգին:

Նրա խոսքով՝ սա ապրիլի 16-ից ի վեր երկրի ներսում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է:

Նշվում է, որ վարակվածը վիետնամական կենտրոնական Դա Նանգ քաղաքի 57-ամյա բնակիչն է: Նրա վարակման հանգամանքները պարզվում է։

Բացի այդ, կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու քաղաքացիների մոտ, ովքեր հուլիսի 17-ին քաղաքացիների տեղափոխման չվերթով Ռուսաստանից վերադարձել էին Վիետնամ:

Վիետնամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 416 դեպք, վերականգնվել է 365 մարդ: