Ամերիկյան Հյուսթոն քաղաքում (Տեխաս) Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները լքել են շենքը՝ ԱՄՆ իշխանությունների կողմից այն փակելու պահանջից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press (AP) գործակալությունը:

Հաղորդվում է, որ չինացի դիվանագետների ավտոմեքենաները լքել են հյուպատոսության տարածքը, շենք է մտել ԱՄՆ դաշնային ծառայության մի քանի աշխատակից։

Երեքշաբթի Վաշինգտոնը պահանջել էր Պեկինից 72 ժամվա ընթացքում փակել Հյուսթոնում գտնվող գլխավոր հյուպատոսությունը: Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նշել էր, որ Միացյալ Նահանգների կողմից այդ «միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքները, ինչպես նաեւ՝ հյուպատոսական համաձայնագիրը երկու երկրների միջեւ»:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգենն ավելի վաղ հայտարարել էր, որ  փակել դիվանագիտական ​​ներկայացուցչությունը պահանջել են «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», ուսանողների փոխանակման համակարգերի «ոչ պատշաճ օգտագործման», ինչպես նաեւ գլխավոր հյուպատոսության «դիվանագիտության ստանդարտ պրակտիկայի հետ անհամատեղելի պահվածքի» պատճառով: Բիգանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել: