Չինաստանում անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսի 61 դեպք եւ 44 ասիմպտոմ կրողի, հիվանդանոցներից դուրս է գրվել 10 պացիենտ, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ 61 նոր դեպքից 57-ը տեղային են (41-ը՝ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում, 14-ը՝ Լյաոնին նահանգում եւ 2-ը՝ Ցզիլին նահանգում), մնացյալ 4-ը բերովի են:

Համավարակի ամբողջ ժամանակահատվածում մայցամաքային Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 83 891 դեպք, ապաքինվել է 78 918 մարդ, COVID-19-ով 339 պացիենտ շարունակում է մնալ հիվանդանոցներում, մահացել է 4634 մարդ: Բերովի դեպքերի թիվը կազմում են 2049, ապաքինվել է 1969 մարդ:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են նաեւ տվյալներ հրապարակել հիվանդության  ասիմպտոմ դեպքերի վերաբերյալ: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 44 նման դեպք, որից մեկը բերովի է, մնացյալ 40-ը՝ տեղային, կարանտինից դուրս է եկել 3 մարդ, որոնց կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է, բայց հիվանդությանը բնորոշ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Շարունակում են հսկողության տակ մնալ 302 ասիմպտոմ կրողներ, սակայն հայտնի չէ, թե համավարակի ժամանակ այդպիսի ընդհանուր քանի մարդ է եղել Չինաստանում: