White Shorja փարթին ցույց է տալիս մի պարզ փաստ, որ արտակարգ դրության երկարաձգումը անիմաստ է եւ անտրամբանական է, ոչ մի օգուտ համաճարակային վիճակին չի տալիս, ընդհակառակը պետք է թողնել տնտեսությունը լիարժեք շնչի: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը` անդրադառնալով երեկ Սեւանի ափին տեղի ունեցած աղմկահարույց միջոցառմանը:
«Ես գնահատում եմ շատ լավ, որ նման փարթին չի արգելափակվել, չի տուգանվել եւ ես գնահատում եմ, որ այս փարթին ցույց է տալիս մի պարզ փաստ, որ արտակարգ դրության երկարաձգումը անիմաստ է եւ անտրամբանական է, ոչ մի օգուտ համաճարակային վիճակին չի տալիս, ընդհակառակը պետք է թողնել տնտեսությունը լիարժեք շնչի»,- ասաց նա:
Նրա խոսքով`բոլոր ռեստորանատերերը ոգեւորությամբ են ընդունել այս լուրը եւ հուսով են, որ այլեւս տնտեսական լարվածությունը կվերանա եւ բոլորին կթույլատրվիի նման փարթիներ անցկացնել. «Ես ողջունում եմ այդ փարթին, ուզում եմ, որ նման փարթիներ շատ լինեն եւ մեր տնտեսությունը շնչի»:
Նշենք, որ երեկ երեկոյան Սեւանի ափին մեծ փարթի էր կազմակեերպել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որտեղ մասնակիցները առանց դիմակի էին, նաեւ նարգիլե են օգտագործել: Այսօր արդեն համացանցում տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել երեկվա փարթին:




























