Հարավային Կորեայի գիտնականները բզեզի նոր տեսակ են հայտնաբերել, որի թրթուրներն ի վիճակի են քայքայել պոլիստիրոլը: Նրանք կարծում են, որ այս հայտնագործությունը կարող է արդյունավետորեն օգտագործվել պլաստիկ թափոնների դեմ պայքարում, հայտնում է «Պոպուլյարնայա մեխանիկա» ամսագիրը։
Քիմիական ինժեներիայի բաժանմունքի գիտնականները Կենտրոնական Ասիայում բնակվող բզեզին Plesiophthophthalmus davidis են անվանել։
Պոլիստիրոլը քայքայելու դրա ունակությունը կապված է Serratia բակտերիաների հետ, որոնքգտնվում են նրա աղիքային ֆլորայում: Գիտնականները այն հայտնաբերել են` բզեզի թրթուրներին պոլիստիրոլ տալով: Այս «յուրահատուկ սնունդը» ավելացրել է Serratia բակտերիաների քանակը եւ, ի վերջո, հասել է թրթուրների աղիքային ֆլորայի բուսական աշխարհի ընդհանուր պարունակության 33 տոկոսին:
Գիտնականների խոսքով՝ եթե օգտվել այս հետազոտության արդյունքում հայտնաբերված պլաստիկը քայքայող շտամից եւ վերարտադրել բզեզի աղիքային ֆլորայի կազմը, ապա հնարավոր է պոլիստիրոլն ամբողջությամբ բիոդեգրերադացնել, նշել են գիտնականները:
Պոլիստիրոլը ամենատարածված պլաստիկներից մեկն է, որն լայնորեն օգտագործվում է արտադրության մեջ: Գիտնականներն ավելի վաղ արդեն հայտնաբերել էին բզեզների, որոնք ունակ են ուտել պոլիստիրոլը։ Բնական միջավայրում դրա քայքայման համար տասնամյակներ են հարկավոր։




























