Պարզվել է Կապանի 4 շենքերի վերելակներից էլեկտրական սարքեր գողացողի ինքնությունը եւ նա ձերբակալվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 18-ին Կապանի վերելակային տնտեսության տնօրենը ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 10-ից մինչեւ 18-ն ընկած ժամանակահատվածում չորս շենքերի վերելակների մեքենայական սրահներից էլեկտրական սարքավորումներ են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղից բերման է ենթարկվել 30-ամյա Նորիկ Հ.-ն եւ խոստովանել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է: Նորիկ Հ.-ն ձերբակալված է:




























