Հուլիսի 27-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողները էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի մի տնակից բերման են ենթարկել Վարդուշ Բ.-ին:
Նա հունիսի 30-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:




























