ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի բնակիչներին խոստանում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ հաղթանակ եւ «ոսկե դարի» մեկնարկ: Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում, փոխանցում է Gazeta-ն:
«Մենք վիրուսին կհաղթենք, շուտով, եւ կմտնենք ոսկե դար՝ ավելի լավ, քան երբեւէ»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Ընդ որում՝ նա ԱՄՆ քաղաքներում բողոքող ցուցարարներին անվանել է «անարխիստներ ու ագիտատորներ» եւ նշել, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը կհանգեցնի շուկաների փլուզման եւ քաղաքների այրման:




























