Երկրորդ գերթեթեւ քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ առաջաին թեթեւ քաշում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի (Գանա) մրցամարտի նախօրեին բռնցքամարտիկները բաց մարզում են անցկացրել: Բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ռինգում անցկացրել է 30 րոպե:

Հիշեցնենք, որ Դարչինյանը հանդիսանում է երկրորդ գերթեթեւ քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանն անցկացրել է 34 մրցամարտ եւ տարել 32 հաղթանակ, այդ թվում 26-ը՝ նոկաուտով:

Վախթանգ Դարչինյանի եւ Ջոզեֆ Ագբեկոյի միջեւ մրցամարտը կայանալու է հուլիսի 11-ին՝ Ֆլորիդայում: