Իտալիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել մինչեւ հոկտեմբերի 15-ը կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին վարչապետ Ջուզեպե Կոնտեի խնդրանքին, հայտնում է Reuters-ը:
Ընդդիմադիր կուսակցությունները դեմ էին՝ Կոնտեին մեղադրելով այն բանում, որ փորձում է իր ձեռքում պահել չափից ավելի մեծ իշխանություն, չնայած վարակման մակարդակի կտրուկ նվազմանը: Սենատն, այդուհանդերձ, այդ միջոցին հավանություն է տվել:
«Վիրուսը շարունակում է զարգանալ: Անտեղի կլիներ այդպիսի արդյունավետ միջոցի դադարեցումը»,- ասել է Սենատում Կոնտեն:
Նա, այնուամենայնիվ, հրաժարվել է մինչեւ տարեվերջ ԱԴ երկարաձգմանը հասնելու նախնական ծրագրից՝ հայտարարելով, որ ցանկանում է ԱԴ ռեժիմը երկարաձգել միայն մինչեւ հոկտեմբերի կեսը:
ԱԴ ռեժիմն ավելի շատ լիազորություններ է տալիս ինչպես տարածքային, այնպես էլ կենտրոնական կառավարությանը:




























