Մայիսի 15-ին, ժամը 1:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արշակույնաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում, «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել ՎԱԶ-21015 մակնիշի 06 ՕՏ 236 համարանիշի եւ Cհevrolet մակնիշի ՏՏ 0830 տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

ՎԱԶ-21015-ի վարորդ, 53-ամյա Գագիկ Մաթեւոսյանին ավտոմեքենայից դուրս բերելու համար վթարի վայրում աշխատել են Հայաստանի փրկարար ծառայության հատոկ ջոկատի աշխատակիցները: Վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա մեկ ժամ անց, գիտակցության չգալով, մահացել է: Իսկ այսօր առավոտյան հիվանդանոց է տեղափոխվել Chevrolet-ի վարորդ, 51-ամյա Արամ Հակոբյանը:

Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի