Մայիսի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հայտարարություն է տվել Մալաթիա Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսային:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Եսային (աշխարհիկ անունը Արտակ Արթենյան) հայտարարություն է տվել ոստիկանությանը, որ այսօր եկեղեցու տարածքում Եհովայի վկաները քարոզչություն են կատարել, եւ երբ փորձել է նրանց ասել, որ եկեղեցու տարածքում չզբաղվեն նման քարոզչությամբ, երկու երիտասարդները սպառնացել են իրեն` ասելով, որ հաշվեհարդար են տեսնելու:
Քիչ առաջ Մալաթիայի ոստիկանությունից տեղամասային տեսուչները քրեական հետախուզության աշխատակիցների հետ մեկնել են նշված տարածք, որպեսզի հայտնաբերեն նշված անձանց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստում:




























