Մեծ սպորտն այն ոլորտն է, որով Հայաստանն իսկապես կարող է հպարտանալ։ 2010 թվականի բյուջեն Ազգային ժողովում ներկայացնելիս այս մասին հայտարարեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ մեծ սպորտում Հայաստանը կարող է ոչ միայն մրցակցել գերտերություններ հետ, այլ նաեւ հաղթել նրանց։ Նախարարը նաեւ հայտնեց, որ միայն 2010 թվականին հայ մարզիկները միջազգային տարբեր մրցումներից հայրենիք 157 մեդալ են բերել, որից 43 ոսկե, իսկ 51-ը՝ արծաթե։ Արթուր Պետրոսյանը նշեց, որ հաշվետու տարում նախարարությանը տրամադրվել է 4 մլրդ 2010 մլն դրամ։ Բյուջեն կատարվել է համարյա 100 տոկոսով։
Այսպես, մեծ սպորտի ոլորտին 1 մլրդ 64 մլն դրամ է հատկացվել։ Զանգվածային սպորտի ֆինանասավորման համար 37 մլն դոլար է տրամադրվել։ Սպորտային կրթութան համար տրամադրվել է 5 մլն դրամ, իսկ երիտասարդական ծրագրերի համար՝ 190 մլն դրամ։ Նախարարության աշխատակազմի աշխատաքների համար ուղղվել է 185 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ ընդամենը 991 հազար դրամ։





























