Ադրբեջանում ավարտվել է Իսմայիլ Իսմայլովի` հայտնի լրագրող Ռաֆայել Մուստաֆաեւին վրաերթի ենթարկած վարորդի դատաքննությունը:
APA-ի փոխանցմամբ, դատարանի վճռով Իսմայլովը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, նաեւ 2 տարով վարորդական իրավունքներից զրկման:
Վրաերթը տեղի էր ունեցել 2010թ. նոյեմբերի 14-ին: Իսմայլովն իր մեքենայով բախվել է Ռաֆայել Մուստաֆաեւին եւ Գասիմ Մուրադպուրին: Վիրավորները խնդրել են իրենց տեղափոխել հիվանդանոց, բայց վարորդը նրանց թողել է փողոցում: Մարդասպանի հայրը` Բեհբուդ Իսմայլովը երկար տարիներ աշխատել է գլխավոր դատախազությունում, եւ միջադեպից հետո հրաժարական է տվել:
Ռաֆայել Մուստաֆաեւը ծնվել է 1955թ., աշխատել է REGNUM գործակալությունում, բազմաթիվ տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում:




























