Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 14-ին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Արթուր Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլին, 42-ամյա Լենա Տ.-ի բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում գողացել է 30 քմ լամինատե մանրահատակ`  պատճառելով 148.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: