Փարիզի կենտրոնում գտնվող Galerie de Buci պատկերասրահում տեղի է ունեցել հայաստանցի արվեստագետ, Երեւանի Գեղարվեստի ինստիտուտի, Փարիզի Կիրառական արվեստների ազգային դպրոցի շրջանավարտ Նինա Խեմչյանի «Պարիր ինձ հետ» խորագրի ներքո միավորված քանդակագործական եւ խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանում Փարիզում կատարված աշխատանքները, որոնք արժանացան Փարիզի արվեստագիտական շրջանների եւ այցելուների հոծ խմբերի բարձր գնահատանքին:
Ցուցահանդեսի հովանավորչությունը ստանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:





























