Վրաստանում մայիսի 13-ին Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ հայկական դպրոց, որտեղ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյա հոբելյանի առթիվ դպրոցի աշակերտների ուժերով տոն է կազմակերպվել:
Աշակերտները ջերմությամբ են ընդունել հյուրերին եւ ոգեւորությամբ կատարել հայկական երգեր, պարեր եւ արտասանել հայալեզու բանաստեղծություններ:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտին կայացել է դպրոցի հետագա զարգացմանը վերաբերող հարցերի քննարկում:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը, «Վիտա» համալսարանի պրոֆեսոր Յուրի Սաֆարովը եւ թբիլիսահայ համայնքի մտավորականության այլ ներկայացուցիչներ:





























