Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 20-ամյա Աշխեն Թ.-ն եւ հայտնել, որ մայիսի 14-ի կեսօրին մի անծանոթ տղա «Բարեկամություն» մետրոյի մոտ բացահայտ հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան՝ 7 գ կշռով, եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողոպուտը կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 14.40-ին, բերման է ենթարկվել 14-ամյա Խ. Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:





























