Երեւանում այսօր` մայիսի 16-ին, ժամը 16:30-ի սահմաններում Սարյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարյան թիվ 24 շենքի դիմաց BMW 520 մակնիշի 14 ՍՕ 471 համարանիշի մեքենայի վարորդ, 28-ամյա Վլադիմիր Սողոյանը վրաերթի է ենթարկել 28-ամյա Գարիկ Վարդանյանին:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան Վարդանյանին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարականով մեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























