Երեւանում այսօր` ժամը 19:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Խանջյանի փողոցում` երաժշտական դպրոցի դիմաց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Volkswagen մակնիշի 60 ՕՕ 202 համարանիշի, Merkury մակնիշի 16 ՍԼ 852 համարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 24 ՕԼ 660 համարանիշի ավտոմեքենաները:

Բարեաբախտաբա, զոհեր եւ վիրավորեր չկան, սակայն մինչ դեպքի վայր ժամանած ապահովագրական ընկերությունը ներկայացուցիչները իրենց աշխատանքնէին կատարում, ճանապարհն ամբողջությամբ խցանվել էր: Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանություն աշխատակիցները փորձում էին խցանումից ազատել փողոցը, որը հասնում էր մինչեւ «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող թունելը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի