Լիբիայի նավթային արդյունաբերության նախարար Շուկրի Գանեմը փախչել է երկրից: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը: Միաժամանակ` «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վարկածով, որը հղում է կատարել Լիբիայի ապստամբների կառավարությանը, Գանեմն անցել է ամպստամբների կողմը: Պաշտոնյայի գտնվելու վայրը չի ճշտվում:
Տրիպոլիում նախարարի հնարավոր մեկնման մասին լուրերը չեն մեկնաբանել, սակայն հերքում էլ չի եղել:
Գանեմը նավթային արդյունաբերության նախարար է 2006թ-ից, ինչպես նաեւ ներկայացնում էր Լիբիան ՕՊԵԿ-ում:




























