Արաբական լրատվամիջոցները հրապարակելու են Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի նամակը, որում նախկին նախագահը ներողությւոն է խնդրելու ժողովրդից եւ խնդրելու է ներում շնորհել իրեն:

«Նամակում, որը հրապարակվելու է եգիպտական եւ արաբական հեռուստաընկերություննրով, Մուբարաքը ներողություն է խնդրել իր եւ իր ընտանիքի անունից` մարդկանց պատճառված ցանկացած հանցագործության համար», – հայտնել են Եգիպտոսի կառավարության աղբյուրները, գրում է Gazeta.ru-ն:

Որպես արդարացում Մուբարաքն ասում է, որ թույլ տրված բոլոր սխալները բխել են իր խորհրդականների հայտնած ոչ ճիշտ տեղեկություններից:

Միաժամանակ` Մուբարաքը հայտարարում է, որ պատրաստ է Եգիպտոսին փոխանցել իր ունեցած բոլոր ակտիվները: