Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի ներկայացուցիչները մայիսի 17-ին նախատեսում են այցելել Մոսկվա, որպեսզի Ռուսաստանի ղեկավարության հետ քննակեն Լիբիայում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Համաձայն ՄԱԿ-ի բանաձեւի, Քադաֆիի այցերն արգելված են։

Ապստամբների ներկայացուցիչները եւս նախատեսել են այցելել Ռուսաստան, սակայն այցը «տեխնիկական պատճառներով» հետաձգվել է, գրում է РБК-ն։