Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը մայիսի 13-ին այցելել է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց։ Դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավիրել է նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանին։

Ինչպես հայտնում են NEWS.am-ին, միջոցառմանը ներկա են եղել նաեւ Վրաստանում Հայկական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը եւ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ։