Ատոմային վառելիքի լիակատար հալում (մելթդաուն) կարող է լինել ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի բոլոր երեք ռեակտորներում, որոնք վնասվել են երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում, հայտարարել է ատոմային գործակալության խորհրդական Հիդեհիկո Նիսիյաման:
Անցած շաբաթ TEPCO ընկերությունը հայտնել էր առաջին ռեակտորում ատոմային առանցքի հալման մասին: Դա հնարավոր էր եղել պարզել հովացման նոր համակարգի տեղադրման եւ մասնագետների համար տանելի պայմաններ ստեղծելու արդյունքում:



























