Apple ընկերությունը պարտավորություն է ստանձնել անվճար վերանորոգել այն սարքերը, որոնք վնասվել են մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին գրում է TUAW բլոգը` վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Apple-ն իր վրա է վերցնում վերանորոգման ծախսերն ու սպասարկման կենտրոն հասցնելը: Ծրագիրը տարածվում է Mac համակարգիչների, LED Cinema Display մոնիտորների, iPhone սմարտֆոնների, iPad պլանշետների եւ iPod touch փլեյերների վրա:
Ճապոնացիները կարող են սարքերը նորոգման հանձնել մինչեւ հունիսի 30-ը:




























