«Վկոնտակտե» սոցիալական ցանցի օգտվողները մտադիր են Կարմիր հրապարակում ֆլեշմոբ իրականացնել «Կրկնիր Մեդվեդեւի պարը» անունով: Ֆլեշմոբի մասին հաղորդագրությունը հայտնվել է «Մեդվեդեւը մեր նախագահն է» խմբում:
Առայժմ միջոցառմանը պատրաստվում են մասնակցել 80 մարդ, որոնք պատրաստվում են ավելի լավ պարել նախագահի պարը:
Նշենք, որ ապրիլի կեսին YouTube կայքում տեսահոլովակ է հայտնել, որտեղ մի քանի մարդ այդ թվում Մեդվեդեւը «American boy» երգի հնչյունների տակ պարում են: Մեդվեդեւն ավելի ուշ հայտնել էր, թե պարել է համադասարանցիների հետ:





























