Լիբիայի իշխանությունները պնդում են, որ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը հարվածել են ՆԱՏՕ-ի նավերից մեկին, որը կրակ էր բացում Միսուրատայի շրջանի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով Լիբիայի պետական հեռուստատեսությունը:

Լիբիական «ՋԱՆԱ» գործակալության տվյալներով, ՆԱՏՕ-ի մի քանի ռազմանավեր ծովից կարկ են բացել Միսուրատա քաղաքի արեւմտյան հատվածի ուղղությամբ: Լիբիացի զինվորականները պատասխան կրակ են բացել եւ դիպել հակառակորդի նավերից մեկին` լրջորեն վնասելով այն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

ռմբակոծության են ենթարկվել:

«Մեր ուժերը կրակ են բացել ՆԱՏՕ-ի նավերի ուղղությամբ եւ հարվածել նրանցից մեկին»,- հաղորդել է Լիբիայի հեռուստատեսությունը:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն արդեն հերքել են այդ տեղեկատվությունը, այն անվանելով «հորինվածք»:

Լիբիական ափին պարեկություն են անում ՆԱՏՕ-ի շուրջ 20 ռազմանավեր, որոնք արգելում են զենքի մուտքը Լիբիայի տարածք: