Իսպանական Life Length ընկերությունը մշակել է արյան նոր թեսթ, որը կարող է կանխատեսել, թե որքան երկար կապրի մարդը: Անալիզը հիմնված է ծերության «արագության» չափման վրա:
Նորամուծությունը, որի արժեքը կազմում է 500 եվրո, վաճառքի է հանվելու Մեծ Բրիտանիայում արդեն այս տարվա վերջին, հաղորդում է medlinks.ru-ն:
Թեսթը ենթադրում է մարդու քրոմոսոմների կարեւոր կառուցվածքի հետազոտություն: Գիտնականները հայտարարում են, որ մարմնաչափի երկարության չափման օգնությամբ կարելի է որոշել մարդու «կենսաբանական անձնագիրը»:
«Մարդիկ կարող են մտածել. «Եթե ես իմանամ, որ կմեռնեմ10 տարուց, այսօր կծախսեմ իմ փողերը, իսկ եթե 40 տարուց` նախապատվություն կտամ կյանքի պահպանողական կերպին»,- իրենց հայտնագործության իմաստը բացատրել է գիտնական Շեյը:





























