Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը շարունակում է իր այցելությունն Իռլանդիա։ Սա Իռլանդիայի 90-ամյա անկախությունից ի վեր միապետի առաջին այցն է այդ երկիր։
Այսօր թագուհին կայցելի Դուբլինի «Քրոուք պարկ» մարզադաշտ ուր 1920 թվականի նոյեմբերին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, բրիտանացի զինվորականների օգնությամբ անվտանգության տեղի ուժերը կրակ բացեցին ֆուտբոլային խաղի եկած մարդկանց ուղղությամբ։ Թագուհին հանդես կգա ճառով եւ կհանդիպի Իռալանդիայի վարչապետ Էնդա Քեննիի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նախօրեին Եղիսաբեթ 2-րդը ծաղկեպսակ էր դրել Իռլանդիայի անկախությանը նվիրված հուշարձանին։
Թագուհու քառօրյա այցը դիտվոմ է իբրեւ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ հաշտեցման խորհրդանիշ. երկու երկրների միջեւ երկար ժամանակ լարված հարաբերություններ են եղել։





























