Ընդամենը երկու շաբաթ անցել Ուսամա բեն Լադենի սպանությունից, իսկ «Ալ-Քաիդան» արդեն նրան հետնորդ է գտել:
Ինչպես հայտնում է «Ռոսիա-24» ալիքը, նա եգիպտացի Սեիֆ ալ-Ադելը: Հենց նրան է անցել ահաբեկչական կազմակերպության օպերատիվ եւ ռազմական ղեկավարությունը: Այդ մասին ամերիկյան հատուկ ծառայություններին հայտնել է բեն Լադենի նախկին կողմնակիցներից մեկը:
Շտապողականությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ «Ալ-Քաիդան» վախենում էր կազմակերպության ամբողջականության համար: Սեիֆ ալ-Ադելը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ամենահետախուզվող ահաբեկիչների ցանկում է: Նա կապված է «Եգիպտական իսլամական ջիհադ» կազմակերպության հետ:: Ալ-Ադելը կապ ունի 1998թ. Քենիայում եւ Տանզանիայում կատարված պայթյունների հետ:
ՀԴԲ-ն նրա գլխի համար նշանակել է 5 մլն դոլար: Թեեւ, հնարավոր է, որ ալ-Ադելը ժամանակավոր պաշտոնակատար լինի, եւ առաջիկայում կազմակերպությունը նոր ղեկավար ընտրի:





























