«ՀԺ»-ի տեղեկոեւթյուններով, Կենտրոնի նախկին ոստիկանախետ Աշոտ Կարապետյանի` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ դառնալուց հետո այդ վարչության շատ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել: «Կարապետյանի պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության կենտրոնական ապարատից արդեն աշխատանքից ազատվել են ինը հոգի: Քրեական հետախուզության աշխատակիցների դժգոհությունները կապված են Կարապետյանի գործելաոճի հետ:

Մեր տեղեկություններով, իր նշանակման առաջին օրվանից քրեականի նոր պետը ենթականերից պահանջում է, որպեսզի նրանք մինչեւ ժամը 23:00-ն անպայման լինեն աշխատանքի վայրում եւ տուն չգնան: Կարապետյանի ենթակաները սկսել են բողոքել`համաձայն չլինելով նման աննորմալ ռեժիմով աշխատել: Սովորաբար ոստիկանները աշխատանքային ժամի ավարտից հետո աշխատավայրում մնում են միայն հերթապահության օրերին»,-գրում է թերթը: