Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մայիսի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 19-ին Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում:

Նախատեսված է նաեւ ԱԳ նախարարի հանդիպումները ամերիկահայ կազմակերպույթյունների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին: