Մոսկվայի մարզում Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով սպանվածը եղել է դաղստանցի: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Լյուբերեցյան շրջանում Օկտյաբրսկի գյուղի Տեքստիլշիկների փողոցում ժամը 22:30-ի սահմաններում:

Սպանվածը 24-ամյա դաղստանցի է: Եւս յոթ մարդ հրազենային եւ դանակի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 12 պարկուճ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: