Վրաստանի խորհրդարանը մայիսի 17-ին «Ազգային անվտանգության մասին» օրենքում փոփուխություններ է կատարել, համաձայն որոնց Ազգային անվտանգության խորհրդի լիազորությունները մեծանում են, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Կատարված փոփոխությունների համաձայն՝ ԱԽ կկարողանա միջամտել ազգային շահերին եւ անվտանգությանը սպառնացող ցանկացած իրավիճակում եւ այդ հարցով դիմել նախագահին։

Անցած տարվա նոյեմբերից Վրաստանի Անվտանգության խորհուրդը գլխավորում է Գիորգի Բոկերիան՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմի ազդեցիկ անդամներից մեկը։