Ոստիկանության «Երեւան» կայարանի գծային բաժնում մայիսի 17-ի վաղ առավոտյան հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն-Եղվարդ գծահատվածում էլեկտրական գնացքը հարվածել է 10-12 տարեկան երեխայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վարդենիս-Մասիս էլեկտրական գնացքը ժամը 7.20-ին Նոր Հաճըն-Եղվարդ ճանապարհի 37-րդ կմ-ի 4-րդ պիկետում հարվածել է 11-ամյա Ռուստամ Թ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Երեխան տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է հետաքննություն:





























