Նյու Յորքի «Ռայքերս-Այլենդ» բանտի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեզի կանխի Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի ինքնասպանության հնարավոր փորձերը, այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բանտում, բժիշկների հանձնարարականով, որոշել են, որ յուրաքանչյուր 15-30 րոպեն մեկ պահակը պետք է ստուգի, թե ինչով է զբաղվում բանտարկյալը: Բացի դրանից, նա հատուկ կոմբինեզոն է կրում, իսկ կոշիկների վրայից հանվել են քուղերը: Բանտից հայտնել են, որ չեն մեկնաբանի նման տեղեկությունները, քանի որ «յուրաքանչյուր բանտարկյալի առողջական վիճակի մասին տեղակատվությունը գաղտնի է պահվում»:
Նշենք, որ Դոմինիկ Սթրոս-Կանը ձերբակալվել էր Նյու Յորքում` սեռական ոտնձգությունների մեղադրանքով:





























